Իր տերերի 6 ամսական դստերը փոշեկուլի աղմուկից պաշտպանած փոքրիկ շնիկը YouTube-ի օգտատերերի նոր սիրելին է դարձել: Metro-ի փոխանցմամբ, քաջ շունն անմիջապես փոքրիկի մոտ է նետվել՝ զգալով, որ նրան վտանգ է սպառնում:
«Քրոջդ փրկիր փոթորկից»,- ասում է ընտանիքի հայրը եւ միացնում փոշեկուլը: Սենյակը տհաճ աղմուկով է լցվում: Վախեցած շնիկն անմիջապես նետվում է դեպի սենյակի մեջտեղում պառկած երեխան եւ թաթերով ծածկում նրան: Երեւում է, որ շունն ինքն էլ վախենում է աղմուկից, սակայն չի լքում աղջկան
«Փոթորիկն ավարտվեց»,- հայտարարում է փոքրիկի հայրն ու անջատում սարքը: Հասկանալով, որ վտանգն անցել է, շնիկն անմիջապես լքում է «դիրքը»:
Հուզիչ տեսանյութը մի քանի օրվա ընթացքում ավելի քան յոթ հազար մարդ է դիտել:











