Շոտլանդիայից պարող ջրմուղագործ Մարկ Թոուպենը զարմացած է համացանցում ունեցած իր փառքից: The Courier-ի փոխանցմամբ, տեսանյութը, որը նկարահանել է շոտլանդացու գործընկերը, YouTube-ում տեղադրվել է նոյեմբերի վերջին, եւ այս պահին ավելի քան 911 հազար դիտում ունի: 52-ամյա Թոուպենը պարել է Chicane-ի Saltwater ստեղծագործության ներքո:
Gazeta-ի փոխանցմամբ, տեսանյութը հայտնվել է նաեւ Facebook-ում. այնտեղ հազարավոր մեկնաբանություններ եւ «հավանություններ» է հավաքել, ինչպես նաեւ 10 միլիոն դիտում ունեցել:
Թոուպենը խոստովանում է, որ ինքը լավագույն պարողը չէ: «Բայց սրանում է երաժշտության բնույթը, դուք դրա համար երբեք շատ չեք ծերանում»,- ասել է ջրմուղագործը: Նա հավելել է, որ փոքր-ինչ զարմացած է կատարվածից: Շոտլանդացու խոսքով, նաեւ շնորհավորական զանգեր եւ հաղորդագրություններ է ստանում:
«Ես հեռուստացույց չունեմ, ես պարզապես երաժշտություն եմ լսում: Աշխատանքս ու կյանքս բավական դժվար են, երաժշտությունը իմ ապաստարանն է»,- ասել է Թոուպենը:











