Թուրք հայտնի երգչուհի Շեվվալ Սամը հայերենով կատարել է հայկական «Քելե լաո» երգը։

Շեվվալ Սամը «Քելե լաո» երգը կատարել է դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած իր «Հողի բույրը» անունը կրող մենահամերգի ժամանակ։

Շեվվալ Սամը հայտնի թուրք երգչուհի եւ դերասանուհի է։ Տարբեր ժամանակներում նա արժանացել է միջազգային եւ տեղական  բազմաթիվ մրցանակների եւ կոչումների։