Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի  կործանիչն ընկել է հաշմանդամների տան վրա , մեկ մարդ զոհվել, եւս վեցը տուժել են, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ուսումնավարժական թռիչք իրականացնող Alpha Jet կործանիչն ընկել է  Ֆրանսիայի կենտրոնական հատվածի Վուվրե քաղաքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սկսնակ օդաչուն եւ նրա հրահանգիչը կարողացել են ինքնանետվել, այդ պատճառով ել տուժել են միայն հաստատության ներսում գտնվողները: