Ուժեղ ձյունը Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին խնդիրների առջեւ է կանգնեցնում: Լրջորեն տուժում է Կանադան. Տորոնտոյում ձյան տեղումները կաթվածահար են արել երթեւեկությունը ավտոճանապարհներին, Փիրսոնի միջազգային օդանավակայանի ավելի քան 100 չվերթներ չեղյալ են հայտարարվել:

Ձնաբքի պատճառով, որն սկսվել է դեկտեմբերի 11-ի երեկոյան, քաղաքում ավելի քան 200 ավտովթար է գրանցվել, ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են: Դեկտեմբերի 12-ին չեղյալ են հայտարարվել դպրոցական ավտոբուսների երթուղիները: Ճանապարհներին մերկասառույց է, հաղորդում է «ՄԻՌ-24»-ը: