Չիկագոյից ոստիկանին կարգապահական տույժի են ենթարկել այն բանի համար, որ նա նեգրերի իրավունքների համար ակցիայի ժամանակ ծառայողական ավտոմեքենայի բարձրախոսով Sweet Home Alabama երգն է միացրել: Այս երգը գովերգում է ամերիկյան Հարավին, որն ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էր ստրկության պահպանման համար:

Չիկագոյի ոստիկանության բաժանմունքում հայտարարել են, որ չեն պատրաստվում համակերպվել վարքի հետ, որը կարող է վիրավորական կամ անհարգալից թվալ բողոքողներին կամ տեղի բնակիչներին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները:

Ոստիկանը հայտարարել է, որ այդ երգը միացրել է՝ որպես Ալաբամայի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի թիմի երկրպագու (ավանդաբար այն կատարում են այդ թիմի խաղերի ժամանակ):

Lynyrd Skynyrd խմբի Sweet Home Alabama երգը թողարկվել է 1974 թվականին: Այն դարձավ կանադացի երգիչ Նիլ Յանգի Southern Man կոմպոզիցիայի պատասխանը, որում քննադատվում է ամերիկյան Հարավի բնակիչների ռասիզմը: