Ինդոնեզիայում հզոր սողանքը ծածկել է 105 տուն։ Առայժմ հայտնի է յոթ զոհվածների մասին։ Անհետ կորած է համարվում 108 մարդ։
Դեպքը կատարվել է Ճավա կղզու կենտրոնական հատվածում՝ Բանջարնեգարա շրջանում։ Դեկտեմբերի 12-ի երեկոյան լեռնանտառային տեղանքում ցեխաջրի հոսք է գահավիժել, ամենից շատ տարերային աղետից տուժել է Ջեմբլունգ գյուղը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը։
Դեպքի վայրից տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Ժամանակավոր ապաստարաններում 379 մարդ է գտնվում։
Որոնողական աշխատանքները բարդացնում է այն, որ տարհանման ճանապարհները եւս ավերվել են սողանքի հետեւանքով։











