Հայոց ցեղասպանության ժխտումը Դողու Փերինչեքը հրապարակային է անում: Այս մասին հայտարարել է փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, որը Ստրասբուրգի Մարդու իրավունքների  եվրոպական դատարանում ներկայացնում է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործում:

Իր ճառում Ռոբերթսոնը Թալեաթ Փաշային «թուրքական Հիտլեր» է անվանել: «Մենք պետք է ազատ ապրենք՝ առանց խտրականության եւ ատելության»,- հայտարարել է Ռոբերթսոնը:

Ռոբերթսոնից առաջ ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, Ստրասբուրգի Մարդու իրավունքների  եվրոպական դատարանում այսօր սկսվել է «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը (Perincek v. Switzerland, App. no. 27510/08), որտեղ Հայաստանը եւս ներգրավված է  որպես երրորդ կողմ:

Լուսանկարները՝ EAFJD-ի թվիթերից