Վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Նինո Բուրջանաձեն Վրաստանի արտգործնախարարությունից պարզաբանումներ է պահանջել, թե ինչու Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանին արգելել են մտնել Վրաստանի տարածք։ Այդպիսի քայլի դիմելու համար Վրաստանի ԱԳՆ-ն պետք է ծանրակշիռ հիմնավորումներ ունենար, հակառակ պարագայում նա պետք է ներողություն խնդրի հայ պատգամավորից, ասել է Բուջանաձեն։ «Հարիր չէ արգելել հարեւան երկրի Ազգային ժողովի պատգամավորի մուտքը Վրաստան, նամանավանդ, եթե այդ երկիրը մեր բարեկամն է», հավելել է նա։

Հիշեցնենք, որ վրացական սահմանապահները հունիսի 19-ին արգելել էին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում Թբիլիսի մեկնող պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան՝ վկայակոչելով հրամանատարության հրահանգը։ Ավելի ուշ հայ պատգամավորը հայտարարց, որ այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Վրաստանին։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ը հերքեց այդ լուրը եւ ասաց, թե ընդամենը վրացական կողմից պարզաբանումներ են պահանջել։