ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանին նախկինում էլ դիմել է նրա մականունով, երբ ցանկացել է։
«Ավելի վատ բաներ էլ եմ ասել, եթե հարկ ա եղել։ Երբ որ փորձել ա ազատամարտիկները խառնի, կիսի, էն վախտ ամեն ինչ էլ ասել եմ»,- այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանը։
Ներքաղաքական լարվածությունից գեներալ Մանվելը չցանկացավ խոսել՝ պնդելով, որ նման բան չկա։











