Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակարանային գողությունները կատարել են նույն գյուղի բնակիչներ  Գեւորգ եւ Արտաշես Անտիկյանները եւ Ամասիա գյուղի բնակիչ Ցոլակ Հովհաննիսյանը, որոնք  խոստովանական ցուցմունքներ են տվել: 

«Ես, ընկերս՝ Ցոլակը, եւ եղբայրս՝ Արտաշեսը, գնացել ենք մեր գյուղ, գողություն ենք կատարել: Ներս ենք մտել, մի քանի իրեր ենք վեկալել հետո դուրս ենք եկել, գնացել ենք Ամասիա գյուղ, մի քանի իր էլ էնտեղից ենք վեկալել»,- իր խոստովանական ցուցմունքում պատմել է Գեւորգ Անտիկյանը:

Ձերբակալվածները խոստովանել են նաեւ, որ նշվածներից բացի այլ գողություններ եւս կատարել են:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է: