Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում առաջին անգամ փորձարկել են հսկայական ամերիկյան բլուրները, որոնց բացումը կայանալու է 2015 թվականի մարտի վերջին:

Carowinds-ում գտնվող ատրակցիոնի ամենաբարձր կետը 97.5 մետր բարձրության վրա է: Այդտեղից վագոնները ներքեւ են սուրալու 152 կմ/ժ արագությամբ, 81 աստիճան անկյան տակ:

Ըստ Lifenews-ի, ատրակցիոնի տերերն ամերիկյան բլուրներն առաջինը նստողի իրավունքի մրցույթ են հայտարարել: Մինչ այդ, YouTube-ում հրապարակել են ատրակցիոնի փորձարկման տեսանյութը:

Wikipedia-ի տեղեկատվության համաձայն, աշխարհի ամենաբարձր ամերիկյան բլուրները Kingda Ka ատրակցիոնն է, որը տեղակայված է ԱՄՆ Նյու Ջերսիի Six Flags այգում: