Փետրվարի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Բաշինջաղյան փողոցի վրա գործող գրասենյակներից մեկից գողացել են բջջային եհռախոսներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Պարզվել էր, որ նա ցուցապահարանի փականը բացել էր եւ գողացել երկու բջջային հեռախոս, իրավապահները առգրավվել էին տեսաձայնագրող սարքերը:

Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ  զանգվածի բնակիչ Արթուր Բորեյանը, ով եւս նմանատիպ 7 գողության մեջ է մեղադրվում, հափշտակել է հիմնական բջջային հեռախոսներ եւ պայուսակներ: Նա հայտնել է, թե գողությունը կատարել է ոմն Արսենի հետ, ով իրացրել էր գողացած ապրանքը եւ անհետացել:

Մանրամասները՝ տեսանյութում