Գյումրիի վագոն-տնակներում եւ կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության եւ ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլեւս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների եւ երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ բաժանելիս, գրեթե ամեն օր հանդիպում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքների:

Նշենք, որ Գյումրիի վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների թվում քիչ չեն հանրապետության այլ համայնքներից տեղափոխված ու վագոն-տնակներում բնակվող ընտանիքները: Տպավորություն է, թե ողջ հանրապետության սոցիալապես առավել խոցելի խմբերին պատկանող ընտանիքները տեղափոխվել եւ  բնակվում են Գյումրիի տնակային ավաններում:

Բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: