Արարատյան դաշտավայրում ծիրանենիները ժամանակին են ծաղկել, ցրտահարման վտանգն այս տարի այդքան էլ մեծ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը։ (ֆոտոռեպորտաժ)
«Ծիրանենիները ժամանակին են ծաղկել, ամեն ինչ իր հունով է գնում վախենալու բան դեռ չունենք»,- ասաց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ ծիրանեներից բացի ծաղկել են նաեւ այլ վաղահաս մրգատուները՝ կեռասենին, սալորենին:
Գյուղատնտեսը նշեց , որ հանրապետության տարածքի ավելի բարձրադիր շրջաններում ծիրանենին եւ այլ վաղահաս մրգատուները ավելի ուշ՝ 10-12 օր հետո կծաղկեն:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ցրտահարման վտանգ, այնուամենայնիվ, կա, սակայն այս տարի ամենայն հավանականությամբ կկարողանանք խուսափել դրանից, քանի որ ջերմաստիճանային տատանումները այդքան էլ մեծ չեն:
«Դեռ առջեւում «պառվի ուլերը» կան, ամեն ինչ Աստծուց է կախված, բայց հուսով եմ, որ այս տարի ծիրան կուտենք»,-ասաց գյուղատնտեսը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











