Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 1989թ. Գեւորգ Մելիքյանին, որը խոստովանել է, որ իր համագյուղացի 25-ամյա Աշոտ Ավագյանի հետ գողություն է արել գազալցակայնաններում տեղադրված սուրճի ապարատներից:
Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանք մետաղյա ձողի օգնությամբ բացել են ապարատներն ու գողացել բոլոր մետաղադրամները: Ոստիկանություն է ներկայացել ու խոստովանական ցուցմունք է տվել նաեւ Աշոտ Ավագյանը:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 177 հոդվածով, խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:











