Երեւանում գողության ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը վրաերթի է ենթարկվել գողին հետապնդելիս։ Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 27-ին, կեսգիշերի մոտ ստացվել է ահազանգ, որ երկու կասկածելի անձինք փորձում են մտնել Ազատության պողոտայի 12 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկը՝ պատուհանը բացելու միջոցով։ Մինչեւ ոստիկանության ժամանել՝ նրանք փախուստի են դիմել։ Որոնողական աշխատանքների շնորհից նրանցից մեկին քիչ անց ձերբակալել են Դավիթ Անհաղթի փողոցում, մյուսը փախուստի է դիմել, ու փողոցում, երբ ոստիկաններից մեկը փորձել է բռնել նրան, երկուսն էլ վրաերթի են ենթարկվել։
Պարզվել է կասկածյալի անձը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Արթուր Խուրշուդյան։ Նա եւ ընկերը՝ 35-ամյա Սերգեյ Սոլովյովը, խոստովանել են, որ տեսնելով, որ բնակարանում մարդ չկա, որոշել են տուն մտնել ու գողություն կատարել։
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











