Երեւանի Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում փետրվարի 22-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է մարտի 11-ին:
Տուժողը ոստիկաններին պատմել է հետեւյալը. «Կանգնած էի լուսաֆորի տակ: Երկրորդ շարքից եկան սկսեցին խուլիգանավարի բացականչել, թե ձախ քաշի, կանգնի, դեմներս կտրում ես: Ասացին, ինչու ես խախտում անում դեմներս կտրում, ես այդպիսի բան չէի արել: ՋԻՊ-ի վարորդը հեռացավ, իսկ նույն մեքենայի ուղեւորը մնաց: Վարորդի կողմից հետեւի դուռը բացեց, դանակը պահեց վրաս եւ ասաց. «Փողերդ տուր ինձ»: Ես իմ մոտ եղած ողջ գումարը՝ 13 հազար դրամը տվեցի նրան: Մինչ այդ վերցրել էր ձեռքիս թեւնոցը: Իմ մեքենայից ինքը իջավ, գումարն իր մոտ էր ու փախավ: Ես սկսեցի հետեւել: Նա նստեց ուրիշ մեքենա ու հեռացավ: Կանգառում ես տեսա ոստիկանի համազգեստով անձի»:
Ոստիկանի փոխանցմամբ՝ իրենք հետապնդել են այդ մեքենային, ֆիքսել համարանիշը: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ հանցագործության մեջ կասկածվողը Ագարակ քաղաքում հաշվառված, բայց Չարբախում բնակվող Փարսադան. Փ.-ն է:
Մանրամասները տեսանյութում











