Քաղաքաշինության նախարարության աշխատակից Հրաչիկ Հովհաննիսյանը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ մարտի 13-ին իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով մերկացրել են քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի ղեկավար Հրաչիկ Հովհաննիսյանին:

Հովհաննիսյանը կառուցապատված շինության ավարտական ակտն առանց համապատասխան ստուգման հաստատելու եւ ստուգելու համար պահանջել եւ ստացել է 70 հազար դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: