Մարտի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Բաղրամյան փողոցի նոտարական գրասենյակներից մեկի մոտից խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ Վլադիմիր Հովսեփյանին։

Նա, չարաշահելով մի բնակչի վստահությունը, նոտարական գրասենյակում փոխառության պայմանագիր է կնքել, նրանից լիազորագիր վերցրել, 47500 հազար դոլար արժողությամբ «Լեքսուս» մեքենայի դիմաց ընդամենը 14500 դոլար վճարելուց հետո մեքենան վաճառել է ուրիշին եւ տիրացել գումարին։

Քննությունը շարունակվում է։