Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկում երեխայի կնունք էին նշում։ Հետո տղամարդիկ դուրս եկան ծխելու։ Դրսում վեճ սկսվեց, տղամարդկանցից մեկը մեքենայի վերցրեց պտուտակահանը։

Հիվանդանոցում տուժողը թաքցրել է դեպքը, չի ասել, թե ով է հարվածել իրեն։ Բայց ոստիկանները պարզել են, որ հարվածողը եղել է Մեծամորի բնակիչ Հրաչյա Գեւորգյանը։ Վերջինս բերման է ենթարկվել։ Նրա մարմնին եւս վնասվածքներ են եղել։

Քննությունը շարունակվում է, հիվանդի վիճակը կայուն ծանր է ։

Մանրամասները ոստիկանության տեսանյութում։