Գիշերային ծառայություն կատարող ոստիկաններն օրերս բացահայտել են ավազակային հարձակման հերթական դեպքը:
Ծառայությունն իրականացնելու ընթացքում ոստիկանները գիշերը 03:00-ի սահմաններում Շենգավիթի Բագրատունյաց փողոցում նկատել են քաշքշուկ, մոտեցել եւ պարզվել է, որ քաղաքացիներից մեկից դանակի սպառնալիքով գումար եւ բջջային հեռախոս են գողացել: Ոստիկաններն անմիջապես բերման են ենթարկել գողությունը կատարած անձանց՝ 24-ամյա Հարութ Աբրահամյանին եւ 25-ամյա Գարիկ Հարությունյանին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով: Երիտասարդները ձերբակալվել են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











