Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները մարտի 13-ին հայտնաբերել են ՌԴ Սախալինի իրավապահների կողմից հետախուզվող 32-ամյա Գարիկ Զուլոյանին:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ Գարիկ Զուլոյանը հետախուզվում էր մարտի 10-ից ՌԴ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով, այն է՝ ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











