Երեւանի մելքումով փողոցի տներից մեկից մարտի 10-ին գողություն էր կատարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Գողացել էին երկու գազի կաթսա, տաքացուցիչներ, կանացի պայուսակներ կոշիկներ եւ այլն: Գողությունը արձանագրել էին հարեւան տան տեսախցիկները, տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես երկու երիտասարդ բեռնատարի գազելի մեջ էին տեղափոխում իրերը: Մեքենայի շարժը արձանագրել էին փողոցների տեսախցիկները, եւ իրավապահները դուրս էին եկել գողություն անողի վրա:

Գողություն անելու մեջ կասկածվողի տան մոտ դարանակել էի, հայտնաբերել նան գողոնը տեղափոխելիս: Վերջինս Արմեն Հովակիմյանն էր, ով խոստովանեց, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններից եւս 15 նման գողություն է արել, տարել ինչ հնարավոր է՝ կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, փոշեկուլ, սառնարան, ջեռուցման համակարգեր եւ այլն: Ընտրում էր այն առանձնատները, որտեղ վերնորոգման աշխատանքներ էին ընթանում, իսկ գողոնն էլ տեղափոխում էր օրավարձով աշխատող բեռնատար մեքենաներով: