Երեք երիտասարդներ գողություն են կատարել Սեւան քաղաքի գյուղերից մեկի խանութից՝ տանելով մոտ մեկ 1մլն դրամի սահմաններում ապրանք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Դեպքը եղել էր մարտի 5-ին, կոտրել էին խանութի պատուհանը, կարճ ժամանակում հաջողվեց հայտնաբերել գողությունը կատարողներին:
Արսեն Բաբայանը, Գեղամ Ներսիսյանը կալանավորված են, իսկ Գուրգեն Մկրտչյանը՝ ստորագրությամբ ազատ արձակված: «Ընկերներիս հետ գնում էի Գավառ, ճամփին խմանք, խանութը տեսա, լուսավոր էր, ընկերներիս ասի՝ մտնենք մի երկու բան վեկալենք, դատարկ ձեռքով չեթանք, տեղ ենք եթում»,-պատմում է երիտասարդներից մեկը:
Նրանք խանութից վերցրել էին հնարավոր ամեն ինչ՝ սնունդ, ծխախոտ,լիցքավորման քարտեր եւ այլն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, գողոնը հայտնաբերված է:











