Ոստիկանները օրերս ավազակային հարձակում են կանխել: Ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարց գյուղի բնակիչներ Վահե եւ Վաչե Խաչատրյանները մարտի 11-ին որոշել են ավազակային հարձակում  կատարել:

Ոստիկանները Խաչատրյաններին հետապնդել եւ բերման են ենթարկել՝ նախքան նրանք  կհասցնեին իրագործել հարձակման ծրագիրը: Ոստիկանությունը նրանց տեղափոխած ավտոմեքենայից առգրավել է զենք, զինամթերք ու դիմակները, որոնցով Խաչատրյանները պատրաստվում էին իրականացնել իրենց ծրագիրը:

Հարուցվել է քրեական գործ, Վաչե եւ Վահե Խաչատրյանները կալանավորված են:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.