Մարտի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկը գողության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ այդմ, փետրվարի 28-ից մարտի 1-ը անհայտ անձը գյուղում բացել էր նրա եղբոր տան երկրորդ հարկի պատուհանը, մտել ներս եւ գողացել սպասք, հեռուստացույց, ձայնարկիչ, DVD, պատճառելով մոտ 650 հազար դրամի վնաս:
Արմավիրի ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց տեղեկություններ են ստացել գողությունը կատարած անձի վերաբերյալ: Պարզվել է, որ նա նույն գյուղի բնակիչ 22-ամյա Արթուր Մ.-ն է, որին ոստիկանները հայտնաբերել են մարտի 12-ին, Երեւանի Իսահակյան փողոցում:
Արդեն ոստիկանությունում Արթուրը խոստովանել է կատարած մեղքը եւ ցույց տվել, թե ինչպես է կատարել գողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:











