Արգավանդի կահույքի պահեստներց մեկից 7 մլն 849 000 դրամի գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել Արգավանդ գյուղի բնակիչ, 25-ամյա Կորյուն Իսկանդարյանը, Երեւանի բնակիչ, 25-ամյա Մուշեղ Գրիգորյանը եւ 32-ամյա Գրիգոր Մանասերյանը:

«Քրոջս տղան՝ Մուշեղը, կահույքը բերել էր մեր տուն,  հարցրի՝ էս ի՞նչ կահույք ա, ասեց՝ հեչ, բերել եմ, հետո կտանեմ, զարմացա, չհասկացա՝ ինչի ա էդ կահույքը մեր տուն բերել: Հետո մյուս մասը բերեց ու եկավ նորից տարավ»,- ոստիկանության բաժնում պատմել է կալանավորվածի մորաքույրը:

Ըստ ոստիկանության՝ քաղաքացուհու տնից հայտնաբերվել եւ առգրավվել է գողոնի մի մասը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Առանձնապես խոշոր չափերի գողության փաստով հարուցված 177-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի շրջանակում Կորյուն Իսկանդարյանի եւ Մուշեղ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Գրիգոր Մանասերյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում