Ոստիկանությունը պարզել է, թե ով է մարտի 17-ին դանակահարել Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակչին:

Այդ օրը Մարալիկի շտապօգնության կայանից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված քաղաքացի:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դանակահարությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Սամվել Գրիգորյանը, որի հետ վերջինս երկար ժամանակ վեճ է ունեցել: Մարտի 17-ին տուժածն ու Սամվելը նորից հանդիպել են, նորից վիճել եւ Սամվելը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է վաղեմի ծանոթին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: