NEWS.am-ին տված հարցազրույցում իտալացի հայտնի ֆուտբոլիստ եւ մարզիչ, աշխարհի չեմպիոն, լեգենդար «Միլան» ակումբի խաղացող Ջենարո Գատուզոն պատմել է Հայաստան այցելությունից իր տպավորությունների, իտալական ֆուտբոլի եւ ապագայի ծրագրերի մասին (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ Գատուզոն Երեւան է ժամանել՝ մասնակցելու Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին:

ԽՍՀՄ հավաքականում բոլորն էին ճանաչում Խորեն Հովհաննիսյանին եւ ուրախությամբ են ընդունել նրա հոբելյանին նվիրված խաղի հրավերը:

Հետաքրքիր է, ինչպե՞ս համաձայնեցիք գալ Երեւան:

Եթե անգամ ես չեմ տեսել ու անձամբ ծանոթ չեմ պարոն Հովհաննիսյանի հետ, ես նրա մասին շատ եմ լսել, որ նա Ձեզ մոտ ազգային լեգենդ է: Ոչ միայն ձեզ մոտ, այլեւ խորհրդային ֆուտբոլում նա մեծ մարդ էր համարվում: Հետեւաբար, ես մեծ ուրախությամբ համաձայնեցի: Ինձ համար պատիվ է, որ ինձ հրավիրել են, պատիվ է, որ այսօր կարող եմ մասնակցել այդ խաղին:

 

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին նախքան այս այցելությունը:

Երկրի մասին շատ բան չգիտեմ, բայց ֆուտբոլի մասին, ինչպես բոլորը, սիրում եմ տեղեկացված լինել: Ես շատ եմ հետեւում միջազգային ֆուտբոլին, դրա համար Հայաստանի մասին գիտեմ, որ հավաքականը մարզում է շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը, որ դուք տանղանդավոր ֆուտբոլիստներ ունեք, որ հավաքականը լավ է հանդես գալիս, որ բավական ուժեղ հավաքական ունեք՝ երիտասարդ ֆուտբոլիստներով:

Իսկ որքա՞ն հաճախ եք մասնակցում նման միջոցառումների:

Ես արդեն մասնակցել եմ նման միջոցառումների, որտեղ ինձ դուր է գալիս հատկապես նախկին գործընկերների, նախկին մրցակիցների հետ ֆուտբոլային դաշտում հանդիպելը: Զվարճալի եւ հաճելի է տեսնել մի քանի տարի անց սպիտակած մազերով, ավելորդ կիլոգրամներով տեսնել: Ինձ շատ հաճելի է նրանց հանդիպել:

Հայաստանում «Միլան»-ի մեծ թվով երկրպագուներ կան: Ինչ եք կարծում, ե՞րբ կլինի «Միլան»-ի հաջորդ վերելքը:

Պետք է հասկանալ, որ «Միլան»-ը 25 տարի ֆուտբոլի աշխարհում առաջատար է եղել: Այդ պատճառով երկրպագուները պետք է հանգիստ վերաբերվեն ճգնաժամային ժամանակաշրջանին: Բեռլուսկոնին շատ բան արեց այդ ակումբի համար, հիմա հարկավոր է հասկանալ, որ բազմաթիվ տարիներ են անցել, նա նույնպես իրավունք ունի մեկ քայլ հետ անել: Պետք է ակնկալել, որ կլինեն ներդրողներ, որոնք օգնության կգան «Միլան»-ին: Կարելի է ասել, որ ոչ միայն «Միլան»-ը, այլեւ ամբողջ իտալական ֆուտբոլն է ճգնաժամում:

Եվ վերջին հարցը… Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

2.5 տարի առաջ ես մարզիչ դարձա եւ ցանկանում եմ շարունակել այդ աշխատանքը: Ես առանձնապես չեմ շտապում, բայց հիմա լավ թիմ եմ փնտրում, որտեղ կշարունակեմ իմ կարիերան:

Վերա Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի