Ոստիկանության պետին հասցեագրված դիմումում քաղաքացին նշել է, որ մեքենան վազանցելու համար չորս երիտասարդները, ովքեր հայհոյել եւ ծեծի են ենթարկել իրեն, ներկայացել են որպես ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներ:

«4-5 երիտասարդներ վազանց կատարելու համար հայհոյանքներ հնչեցրին իմ հասցեին: Պատասխան հայհոյանքներ տվեցի, որից հետո վերջինները ծեծի ենթարկեցին ինձ,  հարվածել են ավտոմեքենայիս եւ կոտրել կողային հայելին»,- նամակում գրել է քաղաքացին:

Ծառայողական քննությունը պարզել է, որ չորս երիտասարդները՝ Տիգրան եւ Լեւոն Սահակյանները, Կարեն Մանուկյանն ու Հովհաննես Եսայանը ոստիկանության ծառայողներ չեն:

Դեպքի առթիվ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե   հետագա ընթացքը լուծելու համար: