Գողության համար 22 տարի հետախուզման մեջ գտնվող՝ Աբովյան քաղաքի բնակիչ Բաղդասար Կարապետյանը մարտի 23-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Պարզվել է, որ 1993թ. հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդասար Կարապետյանն իր երկու ընկերների հետ մտել է Նոր Հաճնի տներից մեկը եւ գողացել 2 մլն ռուբլու ապրանք: Թեեւ ընկերներն այդ ժամանակին հայտնաբերվել էին եւ գողության համար պատիժը կրել, Կարապետյանին հաջողվել էր 22 տարի մնալ ընդհատակյա:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











