Հայաստանի եւ Իտալիայի քաղաքացիություն ունեցող մի տղամարդ մարտի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 20-ին Փափազյան փողոցում մեքենայի սրահում 32-ամյա Էմմա Ք.-ն գողացել է իր ֆոտոխցիկը:
Նույն օրը բնակարանում Քոչարյանը փորձել է գողանալ 14 հազար եվրո արժողությամբ ոսկյա ժամացույց: Տղամարդը ժամացույցը հայտնաբերել է նրա պայուսակում:
Բացահայտվելուց հետո Էմման դանակով սպառնացել է: Տղամարդը ցանկացել է դանակը վերցնել նրա ձեռքից, որի ընթացքում ձեռքը վնասվել է:
Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել Էմմա Ք.-ն եւ տվել խոստովանական ցուցմունք: Իր խոսքով՝ ֆոտոխցիկը «Վերնիսաժ» տոնավաճառում վաճառել է անհայտ քաղաքացու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











