ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի անունից հանդես եկած Հովիկ Բաբայանը խարդախությամբ 15 000 դոլար եւ 130 000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս է հափշտակել քաղաքացուց:
Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դատախազության որեւէ պաշտոնյա նշված խարդախության հետ առնչություն չունի:
Ըստ ոստիկանության՝ խարդախության բացահայտ մասնակից է եղել Գարիկ Ալեքսանյանը, որը խոստովանական ցուցմունք տալուց հետո կալանավորվել է: Իսկ որպես գլխավոր դատախազի տեղակալ հանդես եկած Հովիկ Բաբայանը խարդախություն կատարելու մեղադրանքով արդեն իսկ պատիժ է կրում Վարդաշենի ՔԿՀ-ում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Իրավապահները կասկածներ ունեն, որ այս խմբի գործունեությունից այլ տուժածներ էլ կան:











