Ոստիկանություն հաղորդում է տրվել այն մասին, որ Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը Իջեւան անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում ապօրինաբար հատել է կաղնի, հացենի եւ լորենի ծառատեսակների 105 ծառ, որոնք ամեն անգամ տեղափոխելիս «Հայ անտառ» պետական, ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարները նրանից պահանջել եւ ստացել են 250-260 000 դրամ կաշառք, իսկ ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով պարտադրել են նրան իր դրոշմամուրճով կնիքել հատած ծառերը:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Սամվել Ստեփանյանը իսկապես 2014թ. առնվազն 4 անգամ ապօրինի ծառահատումներ է իրականացրել Խաչարձանի անտառպետության տարածքում եւ թույլտվության համար անտառտնտեսության պետ Գիգուշ Դավթյանին որպես կաշառք տվել է 150-200 000 դրամ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական կոմիտե: