Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենա է վթարի ենթարկվել, որում գտնվել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Այս մասին տեղեկացնում է Life News-ը: Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

«Մեզ ոչինչ չի պատահել,իմ վարորդը չի տուժել: Մյուս մեքենան վնասվել է: Ինձ հետ էր թիկնազորի սպան, նա մնացել է՝ իրավիճակը տեղում պարզելու: Չգիտեմ, թե ով է մեղավոր: Մենք ընդհանուր երթուղով ընթանում էինք մյուս մեքենաների հետ»,- պատմել է Գորբաչովը:

Ոստիկանությունում հայտարարել են, որ, նախնական տեղեկություններով, Mercedes-ը հատուկ ազդանշանները միացրած երթեւեկել է հանդիպակաց գծով, ինչի արդյունքում բախվել է իր գծով երթեւեկող Renault-ին, որը չի հասցրել մյուս երթուղի անցնել: