Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ ապրիլի 4-ին, Ճրագալույցի Ս. Պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար եւ եկեղեցու ջրոօրհներքի խաչքավոր Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ պաշտոնավոր անձիք (ֆոտոռեպորտաժ):
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան հայարպետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:
Արարողության ավարտին ներկաները օրհնված սեղանի շուրջ գինով լի գավաթներով շնորհավորեցին միմյանց եւ տոնը խորհրդանշող Զատկի ձվեր կռվացրին:
Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության լուրը փոխանցելու:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











