Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկ Հարությունյանը մեղադրվում է գերեզմանատերից գողություն կատարելու մեջ:
2014թ. մարտի 20-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի մի բնակիչ ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ իրենց թաղամասում գտնվող գերեզմանատան ցանկապատից գողացել էին մետաղյա նախշազարդերը: Մեկ տարի անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հիշյալ գողությունը կատարել է նույն քաղաքի բնակիչ Գագիկ Հարությունյանը, որն առավել հայտնի է «Տարզան» մականունով:
Ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկված Գագիկ Հարությունյանը խոստովանել է հանցանքը: Պարզվել է, մինչեւ այդ նա եւս 5 նմանատիպ գողություն է կատարել, այնուհետեւ վաճառել ալյումինե զարդերը եւ փոքրիկ խրախճանք կազմակերպել:
Գագիկ Հարությունյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











