Տղամարդը բռնվել է հենց գողության պահին: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ մարտի 22-ին՝ վաղ առավոտյան, Բյուրեղավանի շենքերի մեկից բերման ենթարկեցին նախկինում 2 անգամ դատապարտված, 49-ամյա Վահրամ Սարոյանին:

Պարզվել է, որ նա գիշերը հարմարացված գործիքով պոկել էր նկուղներ տանող փականը, մտել ներս, բայց բռնվել էր գողության պահին: «Մի անգամ եկա, դուռը բաց էր, տեսա, մտա, մի մեշոկ տարա, երկրորդ անգամ եկա»,-պատմում է տղամարդը: Նյութեր են նախապատրաստվում, քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում