Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Ավանի գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից:Ահազանգը ստացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մարտի լույս 23-ի գիշերը, երբ մարմնական վնասվածքով երիտասարդներ էին դիմել էին հիվանդանոց: Մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով դիմել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ապրիլի 1-ին կասկածյալ Դավիթ Արզումանյանը՝ եղբոր ուղեկցությամբ, ներկայացավ ոստիկանություն, տվեց ինքնախոստովանական ցուցմունք: Դավիթն ու տուժողները նույն թաղամասից են, լավ ճանաչում են իրար, վիճաբանություն է եղել իրենց մեջ, հեռախոսազրույց է եղել, որոշել են որտեղ հանդիպել: «Անձնական վիրավորանք հասցրեց, գնացել, ծեծել եմ, ոչ մի քաղաքական հարց չկա, սա իմ ու իր հարցն է»,-ասում է կասկածյալը:
Մանրամասները՝ տեսանյութում











