«Հակահարված» արտ խմբի անդամներն այսօր՝ ապրիլի 14-ին, «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ թռուցիկներ են տարածել Երեւանի Կենտրոն համայնքի տարբեր շենքերի կտուրներից:

«Մարդաշատ վայրերում թռուցիկներ ենք շաղ տվել, շենքերը պատահական սկզբունքով ենք ընտրել, կտուրներից շաղ ենք տվել, որ մարդիկ հիշեն, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան: Քանի Ժիրոյենք, Շանթենք բանտում են, պետք է անընդհատ բոլորին հիշեցնենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտ խմբի անդամ Ա.Գեւորգյանը:

Նշենք, որ «Հակահարված» խմբի անդամները որպես քաղաքական բողոքի ձեւ ընտրել են  սթրիթ-արտը: Մինչեւ օրս խումբը քաղաքական գրություններով պոստերներ է փակցրել ԱԺ-ի, ԱԱԾ-ի, ՀՀ Ոստիկանության շենքերի պատերին եւ մի շարք այլ վայրերում։