Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ, 44-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվող 35-ամյա Արթուր Ալեքսանյանը եւ 37-ամյա Հմայակ Թադեւոսյանը գտնվում են հետախուզման մեջ: 

Ըստ ոստիկանության՝ ապրիլի 5-ին Սեւանի շտապօգնություն 2 ահազանգ էր ստացվել, որի հետքերով գնալիս՝ բուժաշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի՝ դեմքի եւ մարմնի վրա բռնության հետքերով:

Ոստիկանության հաղորդմամբ՝ կասկածյալների նկատմամբ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-դ մասի 7-րդ եւ 10-րդ կետերի մեղադրանքով, այն է՝ խուլիգանական դրդումներով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: