Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները,  ապրիլի 1-ին զենք-զինամթերք ու դանակ պահելու կասկածանքով`Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 24-ամյա Գոռ Բաղդասարյանը, 26-ամյա Հրաչյա Խաչատրյանը, 25-ամյա Արթուր Հարությունյանը և 26-ամյա Մուշեղ Կարապետյանը:

Գոռ Բաղդասարյանի մեքենայի զննության արդյունքում մեքենայի սրահից հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ փամփուշտներով, լիցքավորված ինքնաշեն մեկնարկային ատրճանակ, մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ այլ ինքնաշեն ատրճանակ` առանց փամփուշտների:

Արթուր Հարությունյանի պայուսյակից հայտնաբերվել է  «Վալտեր» տեսակի գազային ատրճանակ լիցքավորված 9 մետր տրամաչափի 7 փամփուշտով, 7 փամփուշտ էլ պոլիէթիլենային փաթեթում:

Մուշեղ Կարապետյանի մոտից հայտնաբերվել է 23 սմ. Երկարությամբ ծալովի դանակ:

Գոռ Բաղդասրայնը, Հրաչյա Խաչատրյանը, Արթուր Հարությունյանը և Մուշեղ Կարապետյանը ստորագրությամբ բաց են թողնվել, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում