Արմավիր գյուղի բնակիչ Հրաչիկ Կարապետյանը կասկածվում է 12 տարի առաջ Նոր Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցից գողություն կատարելու մեջ:
2003թ. սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Հրաչիկը պատուհանից մտել էր Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի տնօրենի սենյակ եւ գողացել համակարգիչ: Այդ ժամանակ հարուցված քրեական գործը կասեցվել էր, քանի որ ոստիկաններին չէր հաջողվել Հրաչիկին հայտնաբերել:
Միայն այս տարվա ապրիլի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ նշված գողությունը կատարել է Հրաչիկ Կարապետյանը: Վերջինս բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք՝ նշելով, որ 12 տարի առաջ գողացված համակարգիչը վաճառել է եւ մեկնել ՌԴ:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











