Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի աշխատանքը վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվել է բնապահպանների եւ տեղի բնակչության ուշադրության կենտրոնում. Պատճառը հինգ տասնամյակ շահագործվող Նահատակի ձոր կոչվող պոչամբարի գերհագեցած եւ պայթունավտանգ լինելն է:
Չնայած կոմբինատի տնօրինության՝ նոր պոչամբար կառուցելու հավաստիացումներին, այնուամենայնիվ փաստերը խոսում են հակառակի մասին: Բարձրացվում են գործող պոչամբարի պատնեշները եւ գիշերային ժամերին շրջակա միջավայր եւ ջրային համակարգ է բաց թողնվում պոչանքի համար նախատեսված թունավոր նյութերը՝ օգտվելով Բնապահպանության նախարարության ոչ հետեւողական աշխատանքից:
Civil voice հասարակական կազմակերպությանը հաջողվել է տեսանկարահանել կոմբինատի կողմից իրականացվող գիշերային արտանետումները:
Մանրամասները ներկայացված են Civil Voice –ի պատրաստած տեսանյութում:











