Ապրիլի 24-ին կայանալիք մեծ բողոքի ցույցից առաջ, ապրիլի 18-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի  գլխավոր հրապարակում Հայորդի երիտասարդաց միությունը կազմակերպել է Լուռ նստացույց պաստառներով՝ պահանջելով արդարություն եւ հատուցում։

Նստացույցի ընթացքում նրանց են միացել Եվրոպայում Թուրքիայի աշխատավորական կոնֆեդերացիայի (ATIK _Confédération des Travailleurs de Turquie en Europe) ներկայացուցիչները, որոնք  վանկարկել են. «Մենք՝ բոլորս հայ ենք»։