Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր՝ ապրիլի 21-ին, Ռուսաստանից Հայաստան են եկել «Տաշիր գրուպի» սեփականատերեր Սամվել եւ Կարեն Կարապետյանները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սպասասրահում նրանց դիմավորել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը NEWS.am-ի հարցին, թե ում է եկել դիմավորելու, պատասխանեց. «Քավորիս»։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի զավակների կնքահայրը Սամվել Կարապետյանն է։

Վերջինը մեզ հետ զրույցում ասաց, որ այցի նպատակը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելն է։