Մարտի 9-ի գիշերը Ոստիկանության Վայքի բաժին բերման է ենթարկվել Ագարակաձոր գյուղի բնակիչ, 39-ամյա Արմեն Գրիգորյանը: Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ վերջինս կասկածվում է թմրանյութ պահելու եւ օգտագործելու մեջ: Նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված, պարզվել է նաեւ ձեռք բերման աղբյուրը: Ոստիկանություն բերման է ենթարկվել Արենի գյուղի բնակիչ Թորոս Պետրոսյանը, ով նշել է, որ ինքն է հյուրասիրել վերջինիս:
Մանրամասները՝ տեսանյութում











