Աբրահամ Գեւորգյանը եւ Ավետիս Մարկոսյանը խողովակների առուվաճառքի անվան տակ զբաղվել են թմրամիջոց իրացնելով: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ երիտասարդները ապրիլի 11-ին հանդիպել են՝ իբր երկաթե խողովակների վաճառքի համար գին եւ պայմաններ որոշելու նպատակով, մինչդեռ իրականում զբաղված էին թմրամիջոց իրացնելով: Ձեռք բերող անձը հանդիսանում է Աբրահամ Գեւորգյանը, նրանց երկուսին էլ տարել են ստիկանության Կոտայքի բաժին՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով: «Մի քանի անգամ սիրտս քաշել է, գնել եմ, էս վերջին անգամը կեսը օգտագործեցի, կեսը մոտս եղավ»,-պատմեց տղամարդկանցից մեկը: Նրանց մոտից հայտնաբերվել են դեղամիջոցներ, ներարկիչներ:

Մանրամասները՝ տեսանյությում