Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակի արարողությանը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում մասնակցել են նախկին եւ ներկա նախագահները։
Ուրուգվայի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովից հայտնում են, թե հիշատակի հիմնական արարողությունը կայացել է Արդարադատության պալատում։
Մասնակցել են գործող նախագահ Տաբարե Վասկեսը, նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին, Լուիս Ալբերտո Լակալեն, Խորխե Բատլեն եւ Խոսե Մուխիկան, նաեւ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվեյրան, տուրիզմի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը։
Նշենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է պետական մակարդակով, դեռեւս 1965թ.։











